ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.05.2017 | 00:05

Մի՛ փակիր դուռը Քո արքայության, Տե՛ր իմ և Աստված իմ Հիսուս Քրիստոս, որպեսզի արժանապես մտնեմ անմահ Փեսայիդ առագաստը և բոլոր սրբերիդ հետ ժառանգեմ անսպառ բարիքները մաքուր, հստակ, սուրբ սրտով և համարձակ երեսով, որ միշտ Քեզ տեսնեմ հրեշտակների հետ և Քեզ սիրող սրբերի հետ գոհանալով, վայելեմ սուրբ Երրորդությանդ անհաս, անճառելի և անեզրական լույսը:

Եվ ինձ զուգահավասա՛ր դարձրու Քո սրբերին, որ միշտ արժանապես օրհնաբանեմ, և հանապազ պայծառացրո՛ւ Քո աստվածային անստվեր լույսով: Եվ ես անդադար երգով կփառավորեմ, կբարեբանեմ և կօրհնեմ Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ